• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:22, 10 Ապրիլ 2014

Թուրքիայում աշխատած անգլիացի խմբագիրներին հրահանգվել էր չլուսաբանել Հայոց ցեղասպանության թեման

Թուրքիայում աշխատած անգլիացի խմբագիրներին հրահանգվել էր չլուսաբանել Հայոց ցեղասպանության թեման

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության անգլերեն բաժնի 2 անգլիացի խմբագիրները հայտարարել են, որ գործակալությունը շիտակ և ճիշտ լրագրություն չի անում: Քեյթ Սալիվանը և Լորա Բենիտեսը հեռացել են «Անադոլու»-ից դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո առաջացած անհամաձայնությունների պատճառով:

Թուրքական «Հաբերդար» լրատվական կայքը հայտնում է, որ անգլիացի լրագրողները vice.com կայքին պատմել են թուրքական լրատվականում ունեցած իրենց աշխատանքային գործունեության մասին:

Նրանք հայտնել են, որ Թուրքիայի առաջատար գործակալություններից մեկը եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խամաճիկը: «Անադոլուում կարճ ժամանակ հետո հասկացնաք, որ մենք դարձել ենք լուրերը անգլերեն լեզվով  իշխանությանը ցանկալի կերպով մատուցող անձինք»,- նշել են «Անադոլու»-ի նախկին խմբագիրները:

Ըստ նրանց՝ «Անադոլու»-ում եղել են արգելված թեմաներ, որոնցից էր նաև Հայոց ցեղասպանությունը:

Օտարերկրյա թղթակիցներին պարտադրվել են հետևալ օրենքները.

  • Հայոց ցեղասպանությանը երբեք չանդրադառնալ:

  • Անգլիացի ջիհադականները Սիրիա Ստաբուլով չեն անցնում:

  • Ռուսաստանին պետք է քննադատել Սիրիայի վարչակարգին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար, սակայն քննադատությունը պետք է չափավոր լինի, քանի որ ռուսներին չեն սիրում, սակայն նրանց գազն ու նավթը սիրում են:

Քեյթ Սալիվանը և Լորա Բենիտեսը հավելել են նաև, որ Թուրքիայում հեռուստատեսությունը հիմնականում պետության ազդեցության տակ է, իսկ ընդդիմադիր փոքրաթիվ հեռուստաալիքների հեռարձակման արտոնագիրն ամեն րոպե կարող են վերցնել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}