• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 21:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:21, 11 Ապրիլ 2014

Ալիևը կըմբռնի՞ Իրանի պատգամը. Ադրբեջանի ժպտադեմ շրջադարձը դեպի Իրան

Ալիևը կըմբռնի՞ Իրանի պատգամը. Ադրբեջանի ժպտադեմ շրջադարձը դեպի Իրան

Իրանի նախագահ Ռոհանիի հրավերով երեկ մեկօրյա այցով Թեհրանում գտնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը վերջին անգամ Թեհրան էր այցելել 2009-ին: Հաշվի առնելով, որ վերջին շուրջ 5 տարվա ընթացքում Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների ֆոնին մշտապես բացասական ու Ադրբեջանի կողմից միակողմանիորեն ոչ-բարեկամական դրսևորումներն են ուղեկցված եղել, ուստիև՝ Ադրբեջանի նախագահի կողմից հրավերի հապճեպ ընդունումը որոշակի կռահումների տեղիք է տալիս:
Մեկօրյա այցը պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ բնութագրվեց տնտեսական-էներգետիկ համագործակցության նոր ծրագրերի կենսագործմամբ:

Ենթատեքստում, սակայն, հատկանշական էին պրն Ալիևի հայտարարություններն առ այն, որ «Երկու իսլամական երկրների համագործակցությունը կնպաստի իսլամի զորեղացմանը, տարածաշրջանում իսլամական երկրների միջև խռովություն հրահրողների ջանքեր են նկատվում...» մեղմ ասած՝ տարակուսանքի տեղիք են տալիս, երբ նույն ալիևական Ադրբեջանը տարիներ է, ինչ հենց տնտեսական ու մասնավորապես ռազմաքաղաքական հարթակի ուղղակի թե անուղղակի դեր էր ստանձնել հօգուտ տարածաշրջանում ընդգծված հակաիրանական պետություն համարվող Իսրայելի սիոնիստական վարչամեքենայի: Մի հարց, որին թեև «մեսիջի» լեզվով, բայց դիպուկ կերպով անդրադարձավ հոգևոր առաջնորդ Խամենեին Ալիևին ընդունելու ընթացքում: Իսկ իսլամի հզորացման մասին խոսելու Ալիևի լարախաղաց պահվածքը, այն էլ ԻԻՀ դիվանագիտական-քաղաքական առաջնակարգ պատասխանատուների ներկայությամբ, շողոքորթելուց բացի՝ այլ կերպ բնութագրելի չէ, երբ նույն իսլամի անվամբ Ալիևն իր հարյուրավոր ընդդիմադիրներին բանտախուցերում է պահում:
Մի այլ ենթատեքստ ևս, որը որպես պատգամ փոխանցվեց պրն Ալիևին, Արցախի հարցի կապակցությամբ նախագահ Ռոհանիի սկզբունքային դիրքորոշումն էր, ըստ որի, «Տարածաշրջանային խնդիրները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհներով»:

Այնուամենայնիվ, Ալիևի թեհրանեան այցը պահի առումով ևս խորհելու տեղիք է տալիս առ այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի աշխարհագրաքաղաքական նոր վայրիվերումների ձախորդ հետևանքներից խույս տալու համար՝ ժպտադեմ շրջադարձ է կատարել Իրանի ուղղությամբ. չէ՞ որ Ադրբեջանի հարավային շրջանների իրանամետ թալիշների գործոնն է առկա:
Ինչևէ, Ալիևը Թեհրան այցելության ընթացքում ունկնդրեց Իրանի բարձրաստիճան պետայրերի պատգամները: Կլսի՞, առավել ևս կըմբռնի՞ ու կգործադրի՞ դրանք, ցույց կտա՞ ապագան, որում ինչ խոսք որոշիչ է լինելու ավագ եղբոր՝ Թուրքիայի կեցվածքը, որն էլ իր հերթին տարակուսանքի տեղիք է տալիս՝ հաշվի առնելով հատկապես Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ մասնավորապես Սիրիայի տագնապի առնչությամբ:

«ԱԼԻՔ» օրաթերթ
Գլխավոր խմբահիր Դերենիկ Մելիքյան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}