Քաղաքական09:57, 15 Ապրիլ 2014
Radikal. Գյուլն ու Էրդողանը հանդես չեն գա որպես մրցակիցներ նախագահական ընտրություններում

Ո՞վ է լինելու Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության
(ԱԶԿ-AKP) թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ներկայիս վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այս հարցադրման հետքերով
գնացած թուրքական «Ռադիքալ» պարբերականի վերլուծաբան Էյուփ Ջանը նշում է, որ
պատասխանը հետաքրքրում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև միջազգային մի շարք
շրջանակների: Ըստ իի տիրապետած տեղեկության` Ջանը հայտնում է այն հնարավոր
սցենարը, որը կարելի է սպասել 2014-ի ամռանը Թուրքիայում:
Ըստ նրա` անցյալ շաբաթ նախագահական նստավայրում հանդիպել են Գյուլն ու Էրդողանը և որոշակի հստակեցում մտցրել իրենց առաջիկա անելիքներում: Նրանք, ովքեր սպասում են, թե նախագահական ընտրություններում Գյուլն ու Էրդողանը հանդես են գալու մրցակից թեկնածուներ, պետք է հուսախաբվեն, քանի որ կառաջադրվի նրանցից միայն մեկը` Էրդողանը, իսկ Գյուլը կաջակցի: Ամենաուշը մայիս ամսին այդ մասին պաշտոնապես կիրազեկվի Թուրքիայի հանրությունը:
Հեղինակը հերքում է բոլոր այն խոսակցությունները, թե իբր Գյուլը մտադիր է հեռանալ քաղաքականությունից և գրասենյակային աշխատանքի անցնել ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի որևէ հաստատությունում: Էրդողան հրապարակավ հայտարարել է, որ Գյուլը շարունակելու է մնալ քաղաքականության մեջ ու զբաղվել դրանով:
«Այնուամենայնիվ, մինչև նախագահական ընտրությունները դեռ 4 ամիս կա, իսկ քաղաքականության մեջ նույնիսկ մեկ օրը չափազանց երկար ժամանակ է»,- եզրափակում է հոդվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |