Քաղաքական07:18, 15 Ապրիլ 2014
Դավութօղլուն զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Թուրքիան լուռ չի մնա, եթե ցեղասպանության բանաձևը մտնի սենատի օրակարգ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մեխիկոյում մասնակցել է Մեքսիկայի,
Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարների ոչ
պաշտոնական հանդիպմանը: Այնուհետև Դավութօղլուն պատասխանել է օրակարգային
նշանակության մի շարք հարցերի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում
տեղի ունեցող զարգացումներին ևս անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքական
գերատեսչության ղեկավարը:
Ըստ թուրքական «Մեմլեքեթ» լրատվական կայքի` Դավութօղլուն Նախազգուշացրել է, թե եթե ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած ցեղասպանության բանաձևը սենատի և ներկայացուցիչների պալատի օրակարգ մտնի, ապա Անկարան լուռ չի մնալու: Նախարարը տեղեկացրել է, որ բանաձևի ընդունումից հետո այդ թեմայով չի զրուցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, բայց շեշտել է, որ Անկարան ոչ մի դեպքում քաղաքական շահարկումներ թույլ չի տալու: Նա նաև հույս է հայտնել, որ այդ օրինագիծը չի ներառվի սենատի օրակարգ:
«Եթե բանաձևը մուտք գործի սենատի կամ ներակայացուցիչների պալատի օրակարգ, կամ էլ ղեկավարությունից այդօրինակ հայտարարություն արվի, մենք ցույց կտանք այն ռեակցիան, ինչը ցույց ենք տվել նախկինում: Թող ոչ ոք չսպասի, թե Թուրքիան լուռ կմնա»,- նշել է Դավութօղլուն`հավելելով, որ բանաձևի այս փուլով չեն վնասվի թուրք-ամերիկյան հարաբերությունները: Բայց հետագայում եթե նոր զարգացումներ լինեն, անշուշտ կազդեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |