• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:20, 15 Ապրիլ 2014

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ. «Հայկական հարցը բեռ է դառնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ. «Հայկական հարցը բեռ է դառնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Թուրքիա այցելած ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների հետ:

Ըստ թուրքական «Անադոլու աժանսը» լրատվական գործակալության՝ հանդիպման ժամանակ տարածաշրջանային կոնֆլիկտների քննարկման հետ մեկտեղ անդրադարձ է եղել նաև հայկական հարցին: Թուրքիայի խորհրդարանի նախագահ, Ջեմիլ Չիչեքը խոսելով այս թեմայով, ասել է, որ ԱՄՆ սենատում մեկը մյուսի հետևից քննարկվող հայկական օրինագծերն ու բանաձևերը զուգադիպում են իրենց համար ծանր այս ժամանակահատվածին: Շարունակելով թեման՝ Չիչեքն ասել է. «Կարծում եմ, որ Հայկական հարցն ու Հայոց Ցեղասպանությունը այս երկրին ուղղված ամենամեծ զրպարտանքն է: Այն մեր հարաբարությունների վրա մեծ բեռ է դառնում: Ամեն տարի ապրիլ ամսվա մոտենալուն պես այդ թեման մեր հարաբերություններում ճգնաժամային մթնոլորտ է ստեղծում»:

Չիչեքն ավելացրել է նաև, որ իրենք բոլոր մակարդակներով հայտարարել են, թե այդ թեման ինչքան կարևոր է իրենց երկրի համար:

Թուրք պաշտոնյան որպես հակակշիռ խոսել է «ԱՍԱԼԱ»-ի մասին, ասելով, որ ինքը խոսում է այդ կազմակերպութան պատճառով հարազատ կորցրած ընտանիքի անունից: Այնուհետև ավելացրել, որ այդ թեման չէր ցանկանա քննարկել, քանզի դա հակասում է նաև իրենց հյուրասիրությանը, սակայն ստիպված է դա անում, որովհետև զոհված թուրքերի հոգիներն էլ կցանկանային, որ այս թեման օրակարգ գար:

Շարունակելով խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևերի քննարկման թեման` Չիչեքն ասել . «Խորհրդարանները պետք է ներկան ու ապագան կերտեն, իսկ պատմությունը պետք է թողնենք պատմաբաններին: Մենք պատրաստ ենք առերեսվելու մեր պատմության հետ: Թող պատմաբաններն ու գիտնականները ուսումնասիրեն այդ թեման: Մենք պատրաստ ենք ընդունել արդյունքները: Սակայն երբ խորհրդարանները սկսում են պատմության հետ կապված որոշումներ ընդունել, դա խանգարում է խաղաղությանը, բարեկամությանն ու երկկողմ հարաբերություններին»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}