Տարածաշրջան12:55, 16 Ապրիլ 2014
Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ 2 քաղաքացի

Ստամբուլի թաղամասերից մեկում վերջին 4 ամիսներին մոտոցիկլետներով «ճարպիկ» փողոցային ավազակություններ կատարած հանցախումբը ձերբակալվել է Թուրքիայի անվտանգության ծառայությունների կողմից:
Ըստ թուրքական «Մերսին հաբեր» լրատվական կայքի՝ ձերբակալվածներից 2-ը Հայաստանի քաղաքացի են, 1-ը՝ Սլովենիայի: Կայքը հաղորդում է, որ հանցախմբի անդամները թիրախ են դարձրել օտարերկրյա զբոսաշրջիկ կանանց: Մոտոցիկլետով մոտեցել են թիրախին, արագ խլել պայուսակն ու հեռացել:
Հանցախմբին կարողացել են բռնել թաղամասի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները ուսումնասիրելու միջոցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |