Տարածաշրջան11:24, 17 Ապրիլ 2014
Թուրքիայի ԱԳՆ-ում գաղտնալսումն իրականացրել է գերատեսչության աշխատակիցը

Բացահայտվել է Թուրքիայի արտգործնախարարությունում Սիրիա ներխուժման ծրագրի քննարկման գաղտնալսումն իրականացրած անձի ինքնությունը: Թուրքիայի հետախուզության ծառայության (MİT) հետաքննության արդյունքում պարզվել էր, որ գաղտնալսումն իրականացվել է քաղաքային հեռախոսի մեջ տեղադրված գաղտնալսող սարքի միջոցով: Պարզվել է, որ սարքը հեռախոսի մեջ տեղադրել էին ժողովի անցկացման մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, իսկ ժողովի ավարտից հետո այն նորից հանել էին:
Ըստ թուրքական
«Սաբահ» թերթի՝ գաղտնալսող սարքը տեղադրող անձը Թուրքիայի արտգործնախարարության
աշխատակից է: Նշվում է, որ վերջինս ուղղորդվել է «զուգահեռ կառույցի» կողմից (թուրքական
մամուլում զուգահեռ կառույց է անվանվում գյուլենական համայնքը - խմբ.): Հետաքննությունը դեռևս չի ավարտվել: Այժմ քննության են առնվում բոլոր այն անձիք,
որոնք կապ ունեն տվյալ աշխատակցի հետ:
Հիշեցնենք, որ տեղական
ինքնակառավարման ընտրություններից առաջ համացանցում էր հայտնվել Թուրքիայի արտագին
գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի, փոխնախարար Ֆերիդուն Սինիրօղլուի, ազգային հետախուզության
ծառայության պետ Հաքան Ֆիդանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յազար Գյուլերի՝ Սիրիա
ներխուժման պլանի գաղտնի քննարկման ձայնագրությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |