Քաղաքական07:05, 17 Ապրիլ 2014
Հանդիպել են թուրք և ֆրանսիացի խորհրդարանականները

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըն ընդունել է
Ֆրանսիայի խորհրդարանի և սենատի Թուրքիայի հետ բարեկամության խմբերի նախագահներ
Քրիստոֆ Բուիլոնի և Ժերարդ Լարչերի գլխավորած պատվիրակությանը: Բահչեքափըլըն
ընդգծել է մյուս եվրոպական երկրների նման Ֆրանսիայի կարևորության մասին և արժևորել
այդ երկրի հետ ունեցած Թուրքիայի պատմաքաղաքական կապերը:
Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են նաև Հայոց ցեղասպանության հարցի` թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա ունեցած ազդեցությունների մասին: Քրիստոֆ Բուիլոնը թուրք գործընկերներին հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի տապալման մեջ զգալի ջանքեր էին ներդրել, որպեսզի չխաթարվեն Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները:
Թուրքիա-ԵՄ խառը խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Աֆիֆ Դեմիրքրանն էլ նշել է, որ 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները պետք է նյութ դառնան ոչ թե ընտրված քաղաքական գործիչների, այլ հետազոտող պատմաբանների համար: Նրա համոզմամբ` Հայոց ցեղասպանության հարցը զգալի հարվածներ է հասցրել ֆրանս-թուրքական հարաբերություններին:
«Այսօր մենք ցանկանում ենք, որ երրորդ երկրների մասնակցությամբ ստեղծվի պատմաբանների հանձնաժողով, որը կուսումնասիրի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի արխիվները: Դրանից հետո բոլորը կգան ինչ-որ ընդհանուր հայտարարի»,- ըստ «Հաբեր 3» լրատվական կայքի` ասել է Դեմիրքրանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |