Տարածաշրջան10:08, 18 Ապրիլ 2014
Թուրքիայում արտադրվելու են մարտագլխիկներ և ավիացիոն ռումբեր

Թուրքիայի գիտարդյունաբերական տեխնոլոգիայի հարցերով նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել
է, որ երկրում շուտով կմեկնարկի ժամանակակից մարտագլխիների արտադրության
գործընթացը: Այս տարի նախատեսվում է ռազմական նշանակության այդ արտադյունաբերական
կենտրոնի բացումը, րտեղ արտադրվելու են մարտագլխիկներ և ավիացիոն ռումբեր:
«Դա նշանակալի ձեռքբերում կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերության համար, և երկիրը զգալիորեն կազատվի այդ հարցում արտերկրից ունեցած կախվածությունից»,- ասել է նախարար Ըշըքը:
Ռազմարդյունաբերական այդ նոր ճյուղի նախագծումն ամբողջությամբ իրականացրել են «Թուրքիայի գիտական և տեխնոլոգիկական հետազոտությունների խորհրդի» (TÜBİTAK) ինժեներները: Նախարարը «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ սակավաթիվ պետություններ ունեն արտադրական այդօրինակ տեխնոլոգիաներ:
Ռազմարդյունաբերական հաստատությունը հիմնվելու է Թուրքիայի կենտրոնական նահանգ Քըրըքքալեի տարածքում, բաղկացած է լինելու 11 առանձին արտադրամասից, տարեկան ունենալու է 600 տոննա պլաստիկ պայթուցիկ նյութերի արտադրական ծավալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |