Տարածաշրջան07:56, 22 Ապրիլ 2014
Եվս մեկ քեսաբահայ անցել է Թուրքիա

Սիրիացի ապստամբները Թուրքիային են հանձնել ևս մեկ քեսաբցի հայի: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` 72-ամյա Ջորջ Քուրդմուսյանը Յայլադաղի անցակետով անցել է թուրք-սիրիական սահմանը: Թուրքիայում Քուրդմուսյանը բուժզննում է անցել: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր աստիճանի վիրավորումներ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկու տարեց հայ կին է Քեսաբ ներխուժած ընդդիմադիր ուժերի կողմից հանձնվել թուրք սահմանապահներին, վերջիններս էլ նրանց տեղափոխել են Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի իրենց ազգականների մոտ:
Նշենք, որ թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ Սիրիայի Քեսաբ շրջանում մարտի 21-ին սկսած գործողության ժամանակ հայերը լքել էին իրենց բնավայրերը՝ այդպիսով փրկվելով իսլամիստ զինյալներից, որոնք գրոհել էին բնակավայրը Թուրքիայի տարածքից և կարողացել էին Սիրիայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ առաջանալ։ Հայերը շտապ տեղափոխվել էին Լաթաքիա, ուր իրավիճակը հանգիստ է, իսկ Քեսաբն անցել էր զինյալների խմբեր վերահսկողության տակ:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |