• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:34, 22 Ապրիլ 2014

Taraf. Թուրքիայում հայերի նկատմամբ ռասիզմը թուլացել է, բայց դեռ շարունակվում է

Taraf. Թուրքիայում հայերի նկատմամբ ռասիզմը թուլացել է, բայց դեռ շարունակվում է

Ստամբուլից հայերի տեղահանության, մեծ թվով պոլսահայ մտավորականների աքսորի 99-րդ տարելիցը 2 օր հետո կհիշատակվի Թաքսիմում: Այն 1915թ. հայերի տեղահանությունը և ցեղասպանությունն է խորհրդանիշում:

«99 տարի առաջ Ստամբուլից բռնագաղթված 235 պոլսահայերը մտավորականներ, գիտնականներ էին: Տեղահանողերը «Իթթիհադ վե Թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության ղեկավարները, որոնք տարբեր աղբյուրներում ներկայացվում են որպես ուսյալ  մարդիկ, իսկ ամենամեծ պատասխանատուները՝ Էնվերը և Թալեաթը (ըստ իս՝ փաշայի կոչման անգամ արժանի չեն)»,-գրում է Սերմա Սոմերսանը թուրքական «Թարաֆ» թերթում:

Հեղինակը նշում է, որ տեղահանության զոհ դարձածների մի մասը համաշխարհային մեծություններ էին: «Իթթիհադ վե Թերքաիի» տգետները, հասկանալով, թե որքան հանրաճանաչ են այդ մարդիկ եղել, 234-ից ոմանց Չանքըրըից  կրկին Ստամբուլ բերեցին: Ինչ է կարծում էին, թե այդ մարդիկ կարող էին ապրել, կարծես, թե որևէ բան չի եղել:

Տիկին Սոմերսանը նշում է Չանքըրը աքսորյալների, զոհերի մի մասի անունները. երաժիշտ, երգահան Կոմիտաս վարդապետ, ում երգերը դեռ շարունակում են մարդկանց ինչպես  ուրախացնել, այնպես էլ տխրեցնել, իրավաբան, գրող, պատգամավոր Գրիգոր Զոհրապ, բանաստեղծ Ռուբեն Սևակ, տիֆի և խոլերայի մասնագետ բժիշկ Տիգրան Ալահվերդի, լրագրող, գրող, թարգմանիչ Լևոն Լարենց և այդ բոլորի մեջ միակ կին գրող Զաբել Եսայան:

Հոդվածի հեղինակը զուգահեռներ է անցկացնում օսմանյան շրջանի և ներկա ժամանակների թուրքական իրականության միջև՝ նշելով, որ  Թուրքիայում հայերի նկատմամբ ռասիզմը, ճնշումները, անգամ նրանց ներկայությունը վերացնելու ջանքերը թուլացել են, բայց, ցավոք, դեռ շարունակվում են: Որպես ապացույց բերում է հետևյալ փաստարկները.

լրագրող Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007 թվականին, ում մարդասպանը դեռ չի հայտնաբերվել, իսկ դատավարությունը դեռ շարունակվում է:

2013-ին Սամաթիայում իր տանը սպանված 85-ամյա Մարիցա Քյուչուքը և այդ գործով ոչ ոքի հավատ չներշնչող դատավարությունը, որտեղ «մարդասպան» է ներկայացվում մեկ այլ հայ:

Սևակ Բալըքչըն, որ ծառայության ժամանակ ընկերոջ հետ կատակ անելիս «պատահաբար» սպանվեց (2011) հենց ապրիլի 24-ին:

Սևան Նիշանյանը, ով դատապարտվել է Շիրինջե գյուղում «առանց թույլտվության» փոքրիկ տուն կառուցելու համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}