• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:00, 23 Ապրիլ 2014

Բասքըն Օրան. «Էրդողանը փորձում է տառապանքների միջև հավասարության նշան դնել, այդպես չի լինի»

Բասքըն Օրան. «Էրդողանը փորձում է տառապանքների միջև հավասարության նշան դնել, այդպես չի լինի»

Թուրք գիտնական, գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, ով նաև «Ներողություն ենք խնդրում» արշավի նախաձեռնողներից է, անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին: Օրանը Էրդողանի հայտարարությունը անվանել է կարևոր, բայց ոչ բավարար:

Գրողն առանձնացրել է հայտարարության մեջ Էրդողանի ընդգծած ուղերձները.

1. «Օսմանյան կայսրության քաղաքացին տառապել է, ինչպես և բոլորը»,- մեջբերելով վարչապետի խոսքերը՝ Օրանը, նշում է, որ ճիշտ չէ հավասարություն դնել տառապանքների միջև: Քանի որ օսմանյան մյուս քաղաքացիները սպանվել են պատերազմում թշնամու կողմից: Մինչդեռ հայերը 1915-ին սպանվել են սեփական պետության կողմից: « Այս  տեսանկյունից վարչապետը և՛ ասում է՝ տառապանքները մրցակցության մեջ չդնենք, և՛ փորձում է հավասարության նշան դնել: Այդպես չի լինի»,- գրում է Օրանը:

2.   «Համատեղ պատմության հանձնաժողով ստեղծելու կոչը դեռ ակտուալ է»:
Այս միտքը մեկնաբանելիս Օրանը գրում է, որ  ժխտողականությունից սկսեցին, նույնիսկ ասում էին, թե  իրենց  են սպանել, հետո հասկացան, որ այն անհեթեթություն է: Օրանը խորհուրդ է տվել հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել: Մինչդեռ թուրքերը չեն վավերացրել ու նետել են «աղբարկղ»:

3.   «Արխիվները բացել ենք, թող գան»:  
Այս  ուղերձի մասին Օրանը պարզապես նշել է, որ արխիվների բացման մասի խոսում են հիմա,  երբ դրանք մաքրվել են: Օրանը ուշադրություն է հրավիրել, որ դեռևս բաց չեն Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվները, որն ավելի կարևոր է:

Օրանը վերջում հավելում է. «Պարոն վարչապետի առաջին անգամ կատարած քայլը դրական է, սակայն  այդ մարդկանց վիշտը այնքան մեծ է, որ այս ցավալի խուսափոխական նախադասություններով հնարավոր չէ մխիթարել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}