Քաղաքական14:38, 23 Ապրիլ 2014
Թուրք գործիչը Էրդողանի հայտարարության մասին. «Ինչու՞ այսքան ուշացնելուց հետո վարչապետը ընտրեց 2014-ը»

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն մեկնաբանել
է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ապրիլսանչորսյան ուղերձը:
Նա, անդրադառնալով վարչապետի` «Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում» արտահայտությանը ասել է.
«Ցավակցությունը սուրբ հասկացություն է, դրանից պետք չէ ամաչել: Ոչ մի
խնդիր չկա: Միայն թե հարց է առաջանում` ինչու այսքան ուշ արվեց այս
հայտարարությունը: Ինչու՞ այսքան ուշացնելուց հետո տարիներ շարունակ պաշտոնավորող
վարչապետը ընտրեց 2014 թվականը»:
Այնուհետև ընդդիմադիր գործիչը հանդես գալով ԺՀԿ-ի անունից, ասել է.
«Մենք ևս մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհվածները
խաղաղության մեջ հանգչեն`առանց որևէ խտրականություն դնելու` լինի հայ, մահմեդական
կամ մեկ ուրիշը: Այդ իրադարձություններում զոհված մարդկանց սերունդների, թոռների,
բոլորի վիշտը կիսում ենք `հայերինն էլ, մյուսների, առանց որևէ խտրականության»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |