• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:53, 23 Ապրիլ 2014

Ստամբուլում և Դիարբեքիրում կազմակերպվելիք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանությանը

Ստամբուլում և Դիարբեքիրում կազմակերպվելիք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ տարբեր միջոցառումներ են իրականացվելու Թուրքիայում: Դրանց մի մասը մեկնարկելու է այսօր` ապրիլի 23-ին: Ինչպես հաղորդում է թուրքական «imc tv» լրատվականը, միջոցառումների անցկացման հիմնական վայրերը Ստամբուլն ու Դիարբեքիրն են: «Ցեղասպանության հետ առերեսում» պլատֆորմն այսօր կազմակերպում է «Ցեղասպանության փաստի հետ առերեսում» խորագրով համաժողով, որին հրավիրված են մասնակցելու մտավորականների Թուրքիայից ու հայկական սփյուռքից:

Ապրիլի 24-ին Հայդարփաշա կայարանում իրականացվելու է ոգեկոչման արարողություն` ի հիշատակ 1915-ին այդ կայարանից գնացքով երկրի արևելյան շրջաններ աքսորված հայ մտավորականների: Այնուհետև այցելություն է լինելու Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանոց, որտեղ ամփոփված է 2011-ի ապրիլի 24-ին թուրք զինվորի կողմից սպանված թուրքական բանակի հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի աճյունը: Ապրիլի 24-ի երեկոյան արդեն Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կատարվելու է ամենամյա մոմավառության և ոգեկոչման արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ստամբուլում կազմակերպվելիք բոլոր այդ միջոցառումներին մասնակցելու են պատվիրակություններ` ժամանած Եվրոպայից:

Դիարբեքիրում ևս իրականացվելու են Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ: Հայ երաժիշտ Ստեփան Իլհանը «Արգելված սերենադ» խորագրով երաժշտական հուշ-երեկո է կազմակերպելու` հնչեցնելով հայերեն կատարումներ: Բացի այդ Դիարբեքիրում բացվելու է ցուցահանդես, որտեղ պետք է ներկայացվեն ցեղասպանությունը վերապրած 99 մարդու լուսանկարներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}