Քաղաքական11:07, 24 Ապրիլ 2014
Դևլեթ Բահչելի. «Էրդողանը փորձել է հաճոյանալ հայկական սփյուռքին»

Թուրքիայի ընդդիմադիր գործիչները շարունակում են քննադատել վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի` նախօրեին հղած ցավակցական ուղերձը: Մասնավորապես Դևլեթ Բահչելին,
ով ղեկավարում է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, կարծիք է
հայտնել, որ իր այդ քայլով Էրդողանը նպաստել է ցեղասպանության շուրջ կառուցվող
հակաթուրքական քարոզչությանը:
«Էրդողանը փորձել է հաճոյանալ հայկական սփյուռքին, սփյուռքի լոբբիստական ուժերին
դուր գալու մրցավաքի մեջ է մտել: Ակնհայտ է, որ նրա ուղերձը լի է թուրք ազգի և
Թուրքիայի պատմության իրողություններից շատ հեռու, կոսմոպոլիտ և անհիմն
արտահայտություններով»,- ըստ «Հաբերքենթի» լրատվական կայքի` ասել է Բահչելին:
Վերջինս նաև նշել է, որ իր ուղերձով թուրք ժողովրդին նսեմացրած և հանցագործ դարձրած Էրդողանը ինչ էլ անի, միևնույն է, նախագահ չի դառնալու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |