Քաղաքական09:17, 24 Ապրիլ 2014
Էրդողանը Ղարաբաղի հարցը նորից ներկայացրել է որպես նախապայման
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հղած ցավակցական ուղերձից հետո
դարձյալ հանդես է եկել նախապայմանների լեզվով խոսելու մարտավարությամբ:
Խորհրդարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, Էրդողանը, ըստ «Ջիհան» լրատվական գործակալության, պատասխանել է.
«Որոշ պայմաններ կան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար առաջնայնություն
ունեցող հարց է: Առանց ղարաբաղյան հարցի լուծման մեր իշխանությունները չեն կարող
«այո» ասել դրան (դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը-ermenihaber.am),
որովհոտև այդ հարցում լուրջ անարդարություն կա: Նախ հարկավոր է լուծել Ղարաբաղի
հարցը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |