Քաղաքական11:49, 24 Ապրիլ 2014
Էրդողանի հաջորդ քայլը. Ցեղասպանության զոհերի թոռներին Թուրքիայի քաղաքացիությու՞ն կշնորհվի

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915 թվականի դեպքերի ընթացքում զոհված հայերի համար ցավակցության ուղերձ հղելուց հետո նոր քայլ է պատրաստվում անել: Օրակարգում է 1915թ դեպքերի ժամանակ Օսմանյան հողերից գաղթած և այն ժամանակվա
պայմաններում քաղաքացիություն չստացած, կամ ավելի ուշ քաղաքացիությունը կորցրած
հայերի թոռներին Թուրքիայի քաղաքացիություն ստանալու իրավունք շնորհելու հարցը»,-գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
Ըստ աղբյուրի` այս հարցը առաջին անգամ հունվար ամսին Անկարայում «Մտքի ազատության նախաձեռնության» կողմից կազմակերպված մի ժողովի ընթացքում է քննարկվել: Առաջարկվել է Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի թոռներին Թուրքիայի հանրապետության անձնագիր տալ:
Այս առաջարկը ներկայացավել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը: Գերատեսչությունից հայտնել են, որ այդ առաջարկին դրական են վերաբերվում և այս հարցի վերաբերյալ նախնական աշխատանք է տարվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |