Քաղաքական15:58, 24 Ապրիլ 2014
Թուրք պատգամավոր. «Էրդողանը չի կարող նախագահ լինել, քանի որ չունի բավարար բարձրագույն կրթություն»

Թուրքիայի նախագահական ընտրություններին գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի թեկնածության հավանական առաջադրումը տարբեր մեկնաբանությունների ու
քննարկումների նյութ է դարձել սոցմեդիայում, Թուրքիայի հասարակական ու քաղաքական
շրջանակներում:
Թուրք պատմաբան, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն անհնար է համարել Էրդողանի` հանրապետության նախագահ ընտրվելը, քանի որ նա չունի անհրաժեշտ բարձրագույն կրթություն:
«Բեյազ TV» հեռուստաալիքի եթերից հանդես եկած ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ, ըստ օրենքի, երկրի նախագահ ընտրվելու համար հարկավոր է առնվազն քառամյա բարձագույն կրթություն, իսկ Էրդողանի բարձրագույն կրթությունը եռամյա է, նա ընդամենը 3 տարի է սովորել տնտեսագիտության ֆակուլտետում: Դա նշանակում է, որ Էրդողանը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու, առավել ևս` ընտրվել:
Ի պատասխան Հալաչօղլուի այս դիտարկմանը` Էրդողանի ղեկավարած կուսակցության պատգամավոր Մեհմեթ Մեթիներն ասել է, որ Էրդողանը քվեների 70 տոկոսանոց առավելությամբ է ընտրվելու նախագահ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի
10-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |