• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:01, 26 Ապրիլ 2014

Թուրք գրող. «Էրդողանը ցավակցում է հայերին, բայց չի բացում Հայաստանի հետ սահմանը»

Թուրք գրող. «Էրդողանը ցավակցում է հայերին, բայց չի բացում Հայաստանի հետ սահմանը»

Թուրք լրագրող Ամբերին Զամանը կարևորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ցավակցական  ուղերձը, չնայած այն չի բավարարել իր սպասելիքները:

Զամանը «Թարաֆ» թերթում հրապարակված հոդվածում գրում է, որ ինքն այն քաղաքացիներից է, որոնք հավատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ներողություն խնդրելու, տուժածներին հնարավորության սահմաններում փոհատուցում վճարելու անհրաժեշտությունը:

Չնայած դրան Ամբերին Զամանը կարևորել է Էրդողանի ուղերձը, քանի որ պետության կողմից հրապարակված գրավոր հայտարարությամբ առաջին անգամ պաշտոնապես հաստատվում էր, որ հայերը հետապնդումների են ենթարկվել:

Հեղինակը, սակայն, հոդվածի մեջ հարցադրում է կատարում՝ արդյո՞ք պետք է ուշադրություն դարձնել ոչ թե գրավածին, այլ գրողին, ոչ թե ասվածին, այլ ասողին:

Նա որպես հարցման պատասխան բերում է Էրդողանի օրինակը, ով հայերին ցավակցություն է հայտնում, սակայն Հայաստանի հետ սահմանները չի բացում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում: Բերքիններից, իսմայիլներից (Գեզի զբոսայգու դեպքերի ժամանակ զոհված Բերքինի և Ալի Իսմայիլի մասին է խոսքը-խմբ.) և Ռոբոսկիի (2011 դեկ.28-ին թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրք-իրաքյան սահամանին գտնվող քրդական գյուղերը, որի հետևանքով զոհվել էր 34 խաղաղ բնակիչ-խմբ.) համար խուսափում է ցավակցություն հայտնել և ներողություն խնդրել, սակայն հանգիստ ներողություն է խնդրում ուրիշների (քեմալիստների)  գործած մեղքերի համար (Դերսիմի կոտորածը): Ըստ Զամանի՝ վերոնշյալը անկեղծության փորձությանը չի դիմանում: Արդյունքում՝ Էրդողանի ճշմարտության վրա հիմնված ոչ մի խոսքը կամ գործը ոչ մի արժեք չունի:

Սակայն, Զամանը կրկին հարց է տալիս ինքն իրեն՝ արդյո՞ք Էրդողանի կամ որևէ մեկ այլ մարդու սխալները  զրոյի են հավասարեցնում նրանց լավ գործերը, թե՞ «արված» գործը պետք է դիտարկել «անողի» ընդհանուր գործունեության համատեքստում:
Հոդվածի վերջում թուրք գրողը հանգում է այն եզրակացության, որ որքան կարևոր է ասվածը նույնքան կարևոր է այն ասողը, իսկ Էրդողանի ցավակցական ուղերձին ոչ թե իրենք՝ թուրքերը, պիտի գնահատական տան, այլ հայերը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}