Քաղաքական11:17, 28 Ապրիլ 2014
Գյուլն անդրադարձել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով
Թուրքիայում գտնվող գերմանացի գործընկերոջ` Յոահիմ Գաուկի հետ համատեղ մամուլի
ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
ապրիլքսանչորսյան «ցավակցական ուղերձին»:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել
է . «Ավելի վաղ էլ, տարբեր առիթներով ասել եմ, որ այդ ժամանակաշրջանում ընդհանուր վիշտ ենք ունեցել: Պարոն վաչապետի այս հայտարարությունն էլ շատ տեղին, ճիշտ ու
լավ հայտարարություն էր»:
Իսկ Գերմանայի նախագահն ավելացրել է. ««Հայ» ասելիս
Թուրքիայի համար ոչ այդքան հաճելի հիշողություններ է թերևս արթնացնում : Պարոն նախագահը
հիշեցրեց պարոն վարչապետի խոսքերը: Ժողովրդավարական հասարակությունն իսկապես պետք է
կարողանա իր անցյալը քննել: Դա, օրինակ, Գերմանիային բոլորովին չթուլացրեց: Մեմք արտահայտեցինք մեր բաժին մեղքն ու ամոթը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |