• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական12:09, 29 Ապրիլ 2014

Ադրբեջանցի լեզվաբանը Թուրքիայում արևելահայերենի դասագիրք է հեղինակել

Ադրբեջանցի լեզվաբանը Թուրքիայում արևելահայերենի դասագիրք է հեղինակել

Թուրքիայում արևելահայերենի դասավանդման նպատակով գիրք է տպագրվել: Գրքի հեղինակը Բաքվի պետական համալսարանի դասախոս դոկտոր Գաֆֆար Չաքմաքլը Մեհդիյևն է, ով, որպես հրավիրյալ դասախոս,  դասավանդում է Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանի լեզվի և գրականության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնում: Արևելահայերենի նշյալ ձեռնարկը որպես դասագիրք կներառվի համալսարանի ուսումնական ծրագրում:

Թուրքական «Սոնդքիքա» լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Հայերեն լեզվի ինքնուսույց» վերնագրով գիրքը երկու առանձահատկություն ունի.

1. Թուրքիայում տպագրված արևելահայերենի առաջին դասագիրքն է:

2. Գիրքը հնարավորություն է տալիս հայերեն սովորել նաև առանց կողմնակի օգնության:

Հեղինակը նշում է, որ գիրքը հայկական և թուրքական արխիվների բացման դեպքում արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:

Գրքի սկբում ներկայացվում է  405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը, որը նախնական շրջանում 36 տառից է բաղկացած եղել, իսկ այնուհետև ավելացվել է ևս երեք տառ: Դասագիրքը բաղկացած է 16 գլխից, որոնք վերաբերում են հայերենի հնչյունական համակարգին, շարահյուսությանը և ձևաբանությանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}