Քաղաքական08:28, 29 Ապրիլ 2014
Էրդողանը հերթական անգամ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան «PBS» հեռուստաալիքի
հետ զրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի` այդ թվում Հայոց ցեղասպանությանը: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին, Էրդողանը պատասխանել է. «Հույս ունեմ: Նրան պետք է առնվազն արտաքսեն երկրից»:
Իսկ այն հարցին, թե հնարավոր
է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանն ի պատասխան ասել է. «Անհնար է:
Քանի որ, եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում ապրող հայեր չէին լինի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը Հայեց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա նախօրեին հանդես էր
եկել հայտարարությամբ` ասելով.
«Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում: Կարեկցանքով ու հարգանքով ենք ոգեկոչում նաև նույն ժամանակաշրջանում նմանատիպ պայմաններում մահացած մեր օսմանցի հայրենակիցներին` անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |