• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական08:01, 29 Ապրիլ 2014

Էրդողանը չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ է. OdaTV

Էրդողանը չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ է. OdaTV

Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթություն ունենալ-չունենալու հարցը վերջերս դարձել է տարատեսակ քննարկումների նյութ: Բանն այն է, որ, ըստ սահմանադրության, հանրապետության նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն քաղաքացին, որն ունի նվազագույնը քառամյա բուհական կրթություն: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել էր, որ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Էրդողանն ունի ընդամենը եռամյա բարձրագուն կրթություն:

Այս խնդրի հետքերով է գնացել թուրքական «Օդա TV» լրատվականից Սոներ Յալչընը: Հետազոտող լրագրողը փորձել է պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալների, տեղեկագրերի հիման վրա պարզել` Թուրքիայի վերջին 11 տարվա գործող վարչապետը, ի վերջո, ինչպիսի բարձրագույն կրթություն ունի:

Եվ այսպես` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական կայքում նշված է, որ կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել է Մարմարայի համալսարանի առևտրի և տնտեսագիտության ֆակուլտետը: Նույն տեղեկությունն է հաղորդվում նաև Էրդողանի անձնական կայքում:

«Շատ բարի,- գրում է Յալչընը,- միայն թե ոչ նախկինում, ոչ այսօր Մարմարայի համալսարանում նման ֆակուլտետ չի եղել ու չկա»:

Այնուհետև լրագրողը փորձել է պարզել, թե խորհրդարանում Էրդողանի համալսարանական կյանքի վերաբերյալ ինչ տեղեկություններ կան: Այնտեղ էլ նշված է եղել, որ նա ավարտել է Մարմարայի համալսարանի կառավարման (մենեջմենթ) և տնտեսագիտության ֆակուլտետը: Փաստորեն այստեղ էլ այլ ֆակուլտետ է նշված, առևտուրը փոխարինվել է մենեջմենթով:

Աղաղակող այս անճշտությունները այսքանով դեռ չեն ավարտվում: Էրդողանի կենսագրականում նշված է, որ նա վերոնշյալ համալսարանն ավարտել է 1981 թվականին, մինչդեռ այդ տարեթվին «Մարմարայի համալսարան» անունով բարձրագույն կրթության հաստատություն չի եղել: Ըստ հոդվածագրի` Մարմարայի համալսարանը հիմնադրվել և սկսել է գործել միայն 1982-83թթ. կառավարության ընդունած համապատասխան որոշումներով:

«Չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ Էրդողան»,- գրում է Սոներ Յալչընը ու խոստովանում, որ այդպես էլ չի կարողանում գլուխ հանել, թե ինչու է Էրդողանի բուհական կյանքն այդքան գաղտնիքներով խճճված:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}