• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:27, 29 Ապրիլ 2014

Էրդողանի 7 ծրագրային քայլերը` նախագահական ընտրություններին ընդառաջ

Էրդողանի 7 ծրագրային քայլերը` նախագահական ընտրություններին ընդառաջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  պատրաստվում է նախագահական ընտրություններին:  Դրան ընդառաջ իրականացնելու է 7 ծրագրային քայլ, որոնք առնչվում են ինչպես ներքին , այնպես էլ  արտաքին քաղաքականությանը: Նպատակն է  նոր բարեփոխումներով մոտենալ նախագահական ընտրություններին և միջազգային հանրության կարծիքի վրա դրական ազդեցություն թողնել:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Հաբեր գազեթե» լրատվական կայքը հայտնում է, որ ապրիլի 23-ին Էրդողանի ցավակցական ուղերձն  ազդարարում  է այդ նախաձեռնությունների  սկիզբը:

Ըստ կայքի` Էրդողանը գործողություններ է իրականացնելու ներքոնշյալ 7 ուղղություններով.

Ալևիների աղոթատեղիների հարցը
Հանգուցալուծումը դրանց հոգևոր նշանակության կառույցի կարգավիճակ տալն է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) այդ հարցի նկատմամբ դիրքորոշումը փոխել է և հնարավոր է, որ խնդիրը կարգավորող օրինագիծ ներկայացվի:

Հոգևոր դպրոցի բացումը
Նշվում է, որ այս հարցում նախապատրաստական աշխատանքները կատարվել են և միայն սպասում են Էրդողանի կարգադրությանը:

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը
Սպասվում է, որ մայիսին Թուրքիայն և Իսրայելը «Մավի Մարմարա» նավի դեպքերի փոխհատուցման և  Գազայի հատվածին օժանդակություն ցուցաբերելու  հարցերում նույնպես համաձայնության կգան: Մոտ ապագայում Իսրայելի և Թուրքիայի  դեսպանները նորից կանցնեն իրենց պարտականություններին:

Երկխոսություն Գեզիի ակտիվիստների հետ
Նշվում է, որ վարչապետը հանդիպումներ կունենա ինչպես կառավարությանը քննադատողների, այնպես էլ այն ակտիվիստների հետ, ովքեր կառավարության դեմ են դուրս եկել բնապահպանության նպատակով:

ԵՄ-ի հետ  հարաբերությունների նոր փուլ
Էրդողանի ղեկավարած «ԱԶԿ-ն Եվրամիության (ԵՄ) հետ հարաբերություններն ակտիվացնելու նպատակ ունի: Դրա համար էլ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ կմտնեն մի շարք օրենքներ, որոնք ԵՄ-ը  ողջունում է:

Թափանցիկության մասին օրենքը քաղաքականության ֆինանսավորման տեսանելիության և վերահսկման հնարավորություն է ընձեռում: ԱԶԿ-ն ցանկանում է ծայրամասային շրջաններում  10 տոկոսի ընտրական շեմը իջեցնել:

Նամազ (իսլամական աղոթք) Սրբ. Սոֆիա տաճարում
Սա պահպանողնականների առաջնորդների երազանքն է: Նշվում է, որ նախագահական ընտրություններից առաջ այս հարցում զարգացումներ են սպասվում: Մտածելու տեղիք է տալիս միջազգային հանրության արձագանքը: Եթե անգամ այն չբացվի կրոնական արարողությունների համար, միևնույն է, Ստամբուլի գրավման տոնակատարությունների շաբաթվա ընթացքում Էրդողանը իսլամական պետությունների նախագահների հետ միասին նամազին կանի Սրբ. Սոֆիա տաճարում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական 12-րդ ընտրություններն անցկացվելու են 2014-ի օգոստոսի 10-ին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}