Քաղաքական11:48, 29 Ապրիլ 2014
Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացվել

Թուրքիայում օգոստոս ամսին կայանալիք
նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացվել է սոցհարցում: Սոցհարցմանը Թուրքիայի 31 շրջանից և 17 գավառից մասնակցել է 10 440
հոգի:
Նրանց 70%-ն, այն հարցին, թե Արդարություն և զարգացում
կուսակցության (ԱԶԿ-AKP ) նախագահի թեկնածուն ով կուզենային որ լիներ, պատասխանել
է` ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայստնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Իսկ այն հարցին, թե Էրդողանի` նախագահ դառնալու դեպքում, վարչապետի պաշտոնում ում կուզենային
տեսնել, հարցվածների մեծ մասը (19 %-ը) ընտրել է ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին:
Իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը այս
ցուցակում 2-րդն է` 17%:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |