Տարածաշրջան14:08, 30 Ապրիլ 2014
2013-ին Թուրքիայում 4 հազարով նվազել է մահացությունների թիվը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը
հրապարակել է 2013 թվականի մահացությունների վիճակագրությունը: Ըստ հրապարակված տվյալների՝
2013 թվականին մահացությունների թիվը Թուրքիայում կազմել է 372.094 մարդ, այն դեպքում,
երբ 2012 թվականին այդ թիվը կազմել է 376 հազար: 2013 թվականի մահցածների 55 %-եղել
են տղամարդիկ, 45 %-ը՝ կանայք:
Ծերունական մահերի թվով առավել
բարձր ցուցանիշներ է արձանագրվել Թուրքիայի արևմտյան նահանգներում, որտեղ արևելյան
ու հարավ-արևելյան շրջանների հետ համեմատած տարեց բնակչությունն ավելի մեծ տոկոս է
կազմում: Ըստ այդմ՝ ծերունական մահերը առավել մեծ տոկոս են կազմում են Քասթամոնուի,
Սինոպի, Չանքըրըյի, Չանաքքալեի շրջաններում: Ծերունական մահերի ամենացածր տոկոսը բաժին
է ընկնում Հաքքարիի, Շըրնաքի, Բաթմանի, Մարդինի, Շանլըուրֆայի, Մուշի և Դիարբեքիրի
շրջաններին:
Մանկական մահացությունների թիվը ևս նվազել է՝ 2012-ի 11.6%-ից 2013-ին հասնելով 10.8 %-ի: 2012 թվականին մանկական մահացությունների թիվը կազմել է 14.931, իսկ 2013-ին թիվը նվազել է 13.900-ի: Մեկ այլ տվյալով 2013 թվականին ողջ ծնված ամեն 10.000 նորածնից 108-ը մահացել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |