Քաղաքական13:29, 30 Ապրիլ 2014
Հայոց ցեղասպանության հարցը` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Թուրքիայում
նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարությամբ տեղի կունենա Ազգային անվտանգության
խորհրդի նիստ:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ժողովի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության
հարցը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հետագա քաղաքականությունը:
Աղբյուրի համաձայն` նիստում կքննարկվեն ներքին և արտաքին զարգացումները,
Եգիպտոսում զանգվածային մահապատժի դատավճիռը, Սիրիայի ներքաղաքական վիճակը, ինչպես նաև ԱՄՆ-ի` Ֆետհուլլահ Գյուլենին
արտահանձնելու հարցը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին
ամերիկյան «PBS» հեռուստաալիքի հետ զրույցում հեռուստահաղորդավարի այն հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին, պատասխանել է. «Հույս ունեմ: Նրան պետք է առնվազն արտաքսեն երկրից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |