Տարածաշրջան07:07, 01 Մայիս 2014
Թուրքիայի վարչապետն ընդունելու է հայկական պատվիրակությանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունելու է Պոլսի հայոց
պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Թուրքական լրատվամիջոցներն այդ
հանդիպմանը տվել են «անսպասելի» որակումը:
«Հայությանը ցավակցական ուղերձ հղած, Հայաստանից ևս համարձակ քայլի ակնկալիք հայտնած Էրդողանն այսօր կառավարության շենքում ընդունելու է Աթեշյանի գլխավորած հայկական պատվիրակությանը»,- գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Այնուհետև հիշեցում է արվում, որ կուսակցական վերջին ժողովի ժամանակ Էրդողանը
նշել էր, թե Թուրքիան չի վախենում ոչ պատմությունից, ոչ ապագայից և, հարյուրամյա
վաղեմության իրադարձությունների վրա լույս սփռելու կողմնակից լինելով, նույնը
սպասում է Հայաստանից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |