Քաղաքական07:59, 01 Մայիս 2014
Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Անկարան սպասում է Երևանի պատասխան քայլին
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը Վաշինգտոնում մասնակցել է “Insight
Turkey” անգլալեզու վերլուծական հանդեսի կազմակերպված
տարեկան համաժողովին ու հանդես եկել ելույթով: Ի թիվս այլ թեմաների` Աթալայն
անդրադարձել է Հայաստանի հետ կապված հարցերին ու մասնավորապես վարչապետ Էրդողանի
հղած ցավակցական ուղերձին:
Ինչպես հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, փոխվարչապետ Աթալայը առաջընթաց քայլ է բնորոշել Էրդողանի` 1915-ի վերաբերյալ արած գրավոր հայտարարությունը:
«Մենք պատմությունն ավելի լայնորեն քննելու հայտարարություն ենք արել: Հիմա մենք ԱՄՆ-ի, միջազգային հանրության և իհարկե Հայաստանի ու սփյուռքահայության կողմից արձագանքող, գնահատող և խնդիրների լուծմանն ուղղված հայտարարությունների ու քայլերի ենք սպասում: Դա շատ կարևոր ենք համարում: Պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ մեր կատարելիք քայլերը շարունակական են լինելու»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:
Նշենք, որ «Insight Turkey»-ը լույս է տեսնում Անկարայում տարեկան 4 անգամ` սկսյալ 1999 թվականից: Պարբերականը քննարկում է հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Թուրքիայի հարակից շրջաններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |