Քաղաքական09:13, 02 Մայիս 2014
Դավութօղլու. «Հույս ունենք` մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա»

Թուրքիայի
արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Պոլսո Հայոց
պատրիարք Արամ Աթեշյանի հետ : Հանդիպումից հետո Դավութօղլուն նշել է, որ հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում
«Հույս ունենք, որ այս
հողերում խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտը կշարունակվի և մեր մեկնած
ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա»,-ասել է Դավութօղլուն:
Դավութօղլուն, անդրադառնալով Էրդողանի ցավակցական ուղերձին, նշել է , որ ուղերձը մեծ
արձագանք է գտել. «Այն քաղաքականությունը , որը մարդկային խղճի հետ հաշվի չի նստում
, մնայուն ազդեցություն չի կարող ունենալ: Այս ուղերձով գրեթե բոլորի սրտերին հասանք
և դրական արձագանք ստացանք: Սա երկարատև գործընթաց է: Մի վայրկյանում բոլոր ընկալումները
չեն փոխվի. մի վայրկայում մարդկանց ուղեղներում բացարձակ նոր ընկալումներ չեն
ձևավորվի»,-ասել է նա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |