Քաղաքական07:06, 03 Մայիս 2014
Դավութօղլուն հոդված է հեղինակել «Guardian»-ում հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման անհրաժեշտության մասին հոդված է հեղինակել բրիտանական անվանի «The Guardian»-պարբերականում:
«Թուրքեր և հայեր, Հետևելով Էրդողանի ուղուն` մենք պետք է թաղենք մեր ընդհանուր
ցավը» վերտառությամբ հոդվածում Դավութօղլուն ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիի հղած ցավակցական ուղերձը գնահատել է կարևոր,
համարձակ և դրական: Թուրք նախարարը կոչ է արել «ականջալուր լինել» Էրդողանի այդ ուղերձի բովանդակությանը:
Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ հայերի ու թուրքերի միջև եղած մեկդարյա խնդիրը առանց միմյանց լսելու հնարավոր չի լինի լուծել: Նա նաև կոչ է արել բոլորին աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների ավելի լավ ապագա կառուցելու գործին:
«Եթե մերձեցման ջանքերին լայն մասնակցություն լինի, ապա հաջողության կհասնենք: Թուրքիան պատրաստ է դրան»,- գրել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |