Տարածաշրջան14:08, 05 Մայիս 2014
Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է նախարարների կաշառակերության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու հարցը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկման է դրվել հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է ուսումնասիրի նախկին թուրք
նախարարների՝ «կոռուպցիոն սկանդալի» շրջանակում կաշառքի, դրամաշորթության կամ
պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապ ունենալ-չունենալու հարցը: Ստեղծվելիք
հանձնաժողովի աշխատանքների շրջանակների մեջ են ընդգրկվելու նախկին նախարարներ
Էգեմեն Բաղըշի, Զաֆեր Չաղլայանի, Էրդողան Բայրաքթարի և Մուամմեր Գյուլերի գործերը:
Մեջլիսի լիագումար նիստը չի հեռարձակվել խորհրդարանի հաղորդումները
ցուցադրող հեռուստաալիքով, ինչը հարուցել է ընդդիմադիր խմբակցությունների բողոքը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության
(ԺՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Մելդա Օնուրը բողոքել է միայն
ինտերնետային հեռարձակման դեմ՝ պահանջելով նաև հեռուստատեսային հեռարձակում: Այս
թեմայով հակասական տեսակետների բախումը մեջլիսում իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների պատգամվորների միջև
վիճաբանության առիթ է հանդիսացել: Թուրքական «Դողան» լրատվական
գործակալության հաղորդմամբ՝ այս անգամ հաջողվել է խուսափել բռունցքներից:
ԺՀԿ խմբակցության պատգամավոր Օնուրը, բողոքով չբավարարվելով, իր անձնական
պլանշետով նկարահանում է նիստը և ինտերնետային կայքի միջոցով ուղիղ հեռարձակում է
կազմակերպում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |