• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 12:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:33, 05 Մայիս 2014

Քուրդ գործիչ. «Մենք արդեն ոչ թե պահանջելու ենք, այլ կառուցելու ենք ինքնավար Քուրդիստան»

Քուրդ գործիչ. «Մենք արդեն ոչ թե պահանջելու ենք, այլ կառուցելու ենք ինքնավար Քուրդիստան»

«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահներից Սաբահաթ Թունջելը Թուրքիային մեղադրել է Ռոբոսկի բնակավայարում քրդերի կոտորած կազմակերպելու մեջ, որի ժամանակ սպանվեցին 34 խաղաղ բնակիչ: Քուրդ գործիչը ցավով արձանագրել է, որ մինչև օրս դեռ անպատիժ են մնացել նշյալ կոտորածն իրականացնողները:

Հիշեցնենք, որ Իրաքի հետ սահմանակից Շրնաք նահանգի Ուլուդերեյի (Ռոբոսկի) շրջանում 2011-ի դեկտեմբերի 28-ի երեկոյան թուրքական օդուժի F-16 կործանիչները ռմբակոծել էին Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք ներկրող մի խմբի: Ավելի ուշ պաշտոնական Անկարան պարզաբանել էր, թե քաղաքացիական անձանց շփոթել է «ՔԲԿ – PKK»-ի զինյալների հետ: Այդ ռմբակոծության հետևանքով սպանվել էր 34 քուրդ երիտասարդ: Նրանք Ուլուդերեյի շրջանի գյուղերի բնակիչներ էին:

Թունջելը նաև նշել է, որ գալիք ժամանակները դժվար են լինելու, բայց այդ դժվարությունները լինելու են հանուն ինքնավար Քուրդիստանի և Թուրքիայի ժողովրդավարացման:

«Մենք արդեն ոչ թե պահանջելու ենք ինքնավար Քուրդիստան, այլ կառուցելու ենք այն: Մենք մեր լեզվով ու մշակույթով ինքնակառավարվելու ենք: Նպաստելու ենք, թր Թուրքիան ևս փոխվի»:

Ներկայացնելով քրդերի բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ունեցած վերջին հանդիպումը` Թունջելին հավաստիացրել է, որ քրդական հարցի լուծման բանակցությունները շարունակվում են և իրենք ամեն հնարավորն անելու են ռազմական գործողություններ վերսկսումը կանխելու համար:

«Թուրքիայի հետ միասին ժողովրդավարացվելու ենք, Միջին Արևելքի ժողովուրդների հետ պայծառ ապագա են ստեղծելու»,- նշել է քուրդ կուսակցականը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}