• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:08, 06 Մայիս 2014

Արամ MP3-ի հարցազրույցը թուրքական «Միլլիյեթ» թերթին

Արամ MP3-ի հարցազրույցը թուրքական «Միլլիյեթ» թերթին

Եվրատեսիլ- 2014 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն թուրքական «Միլլիյեթ» օրաթերթին հարցազրույց է տվել: Թերթը գրում է, որ այս տարվա մրցույթում մասնակիցների մեջ 2 անուն են առանձնանում ` մեկը Ավստրիան ներկայացնող սկանդալային Կոնչիտա Վուրսթն է, մյուսը Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն, ով բուքմեյքերների ֆավորիտն է:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը` որոշ կրճատումներով.

Ձեր երկրում Ձեզ ավելի շատ ճանաչում են հեռուստաշոուներում խաղացած դերերով: Ի՞նչը Ձեզ ստիպեց հումորիստի կարիերան մի կողմ թողնել և երաժիշտ դառնալ:

Դեռևս ուսանող տարիներից խաղացածս սկեչերում երաժշտական կատարումներ եմ ունեցել: Հանդիսատեսի հետ 2 տարբերակով եմ հաղորդակցվում. մեկը` երգի,  մյուսը սրամիտ կատակի միջոցով: Երկուսն էլ միշտ կլինեն:

Իսկ ո՞րն է Ձեզ համար առաջնահերթություն:

Մարդկանց կյանքում կարևոր տեղ ունեցող ցանկացած բան ինձ համար առաջնահերթություն է:  Կարծում եմ, որ արվեստը տարբեր մարդկանց միավորելու հանճարեղ ճանապարհ է: Արվեստի շնորհիվ այս աշխարհում ոչ ոք միայնակ չէ:

Մինչև այժմ Հայաստանը ավելի շատ էթնիկ երգերով է ներկայացել Եվրատեսիլին: Իսկ Ձեր երգը «dubstep» ենթակառուցվածք ունի:

Ճիշտն ասած դժվար ընտրություն է եղել: Հայ  և արտասահմանցի կոմպոզիտորների շուրջ 75 երգեր են քննվել ու ընտրվել է « Not Alone»-ը: Այս երգը ընտրելու հարցում հաշվի է առնվել երգի համապատասխանությունը ներկայիս երաժշտական տենդենցներին, ինչպես նաև երգի ուղերձ պարունակող բառերը:

Ըստ Ձեզ , ո՞րն է հայկական երաժշտության առանձնահատկությունը:

Հայերի զգացմունքայնությունը արտահայտվում է երաժշտության մեջ: Հայկական ստեղծագործությունները անմիջապես 
լսողի սրտին են հասնում:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}