Տարածաշրջան11:18, 07 Մայիս 2014
Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները բացահայտում են նախկին նախարարների ապօրինությունների չափերը

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանն ընդունել էր որոշում Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ առնչվող նախկին երեք նախարարների գործերը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին: Այս թեմայով Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները զեկույցներ են ունեցել: Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ՝ քննարկումները տևել են ընդհանուր առմամբ 12 ժամ, իսկ դրանց արձանագրությունները կազմել են 112 էջ: Այդ արձանագրությունների մեջ 115 անգամ հանդիպում են կաշառք և 23 անգամ գող կամ գողություն բառերը:
Ընդդիմադիր խորհրդարանականները իրենց ելույթներում ուշագրավ տեղեկություններ են հաղորդել նախկին նախարարների գործունեության մասին: Թուրիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սեյֆեթթին Յըլմազն իր ելույթում նշել է, որ փաստաթղթերում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի վերաբերյալ 32.053 600 եվրո 6. 750.000 դոլար, 3.460.000 թուրքական լիրա և 300 հազար շվեցարական ֆրանկի կաշառքի մասին տեղեկություններ կան: Բացի թվարկված գումարների ընդդիմադիր պատգամավորը խոսել է Զաֆեր Չաղլայանին վերագրվող թանկարժեք իրերի մասնավորապես՝ արժեքավոր ժամացույցերի մասին:
Ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերին էլ մոտ 5.800.000 դոլարի կաշառք է
վերագրվում:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի վերաբերյալ էլ ասվում
է, որ մի քանի անգամներով ընդհանուր առմամբ մեկ ու կես միլիոն դոլարի կաշառք է
վերցրել: Բաղըշի վերաբերյալ նույնիսկ նշվում է վերցված գումարների փոխանցման
եղանակները՝ կոշիկի ու շոկոլատի տուփերի մեջ թաքցված:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |