Տնտեսական10:07, 07 Մայիս 2014
Թուրքիայում աճում են ոսկու ներմուծման ծավալները
Թուրքիայում գրանցվել է ոսկու ներմուծման ծավալների աճ: Ըստ թուրքական «Մեդյա
365» լրատվականի` միայն ապրիլ ամսին արձանագրվել է ներմուծման ծավալների 105
տոկոսանոց աճ նախորդ ամսվա համեմատությամբ:
Ապրիլին Թուրքիա է ներկրվել է 4.16 տոննա ոսկի, իսկ 2014-ի առաջին քառամսյակում` 13.46 տոննա ոսկի: 2014-ի առաջին քառամսյակի նշյալ ցուցանիշը, սակայն, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ էական անկում ունի: Նախորդ տարի առաջին քառամսյակում Թուրքիա ներմուծվել է 92.4 տոննա ոսկի: Այս առումով ռեկորդային է համարվում 2012 թվականը, երբ ոսկու ներմուծման ծավալները հասել էին 302.3 տոննայի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |