Տարածաշրջան09:32, 08 Մայիս 2014
Թուրք ազգայնականները կողմնակից են ընդդիմության միասնական թեկնածու ունենալուն

Թուրքիայի երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժ հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հանրությանը հայտնել է, որ իրենք աշխատում են գալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու գաղափարի շուրջ: Կուսակցական ժողովից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Բահչելին նա տեղեկացրել է, որ առայժմ այդ հարցով դեռ շփումներ չունեն ընդդիմադիր ժողովրդահանրապետականների հետ, բայց կողմնակից են ընդդիմադիր ճամբարի միասնական թեկնածուով հանդես գալու մարտավարությանը:
Ընդդիմադիր կուսակցապետը նաև քննադատել է վարչապետ Էրդողանի ղեկավարած կառավարության գործունեությունը: Ըստ «Զաման» պարբերականի` Բահչելին ընդգծել է այն հանգամանքը, որ Էրդողանը փաստորեն ազգային անվտանգության հարց չի համարում Քուրդիստանի ստեղծմանը նպաստելը, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ բանակցությունների նստելը, զիջողական պարտավորագիր ստորագրելը, իսկ ահա կոռուպցիայի ու կաշառակերության ապօրինությունների հրապարակայնացումը ազգային անվտանգության լուրջ հարց է համարում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |