Տարածաշրջան10:51, 09 Մայիս 2014
Ալ-Քաիդայի ահաբեկիչները Թուրքիայում քիմիական զենք են արտադրում

Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները Թուքրիայում քիմիական
զենք են արտադրում: Այդ մասին ՄԱԿ-ին հայտնել է Սիրիայի մշտական ներկայացուցիչը:
Թուրքիան հասցեագրված նման մեղադրականը սիրիական կողմը փորձել է նաև փաստերով
ապացուցել` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացնելով համապատասխան
տեսաձայնագրություններ:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի` սիրիական կողմը դժգոհում է ՄԱԿ-ի` նշյալ խնդրի նկատմամբ դրսևորած անտարբերությունից: Սիրիական պաշտոնական աղբյուրներն ահազանգում են, որ երկիր ներխուժած իսլամիստ ծայրահեղականները Թուրքիայի տարածքներով են իրենց հետ բերում քիմիական զենքեր:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 21-ին քիմիական զենք էր կիրառվել Դամասկոսի մերձակայքում: Խոսքը մասնավորապես թունավոր զարին գազի մասին է, որը հայտնաբերվել է զոհերի շուրջ 95%-ի մոտ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |