• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:20, 10 Մայիս 2014

Առաջարկվում է բացել հայ-թուրքական սահմանը և անցակետն անվանել Հրանտ Դինքի անունով

Առաջարկվում է բացել հայ-թուրքական սահմանը և անցակետն անվանել Հրանտ Դինքի անունով

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի նախօրեին  հայերին ցավակցական ուղերձ էր հղել, որն  անսպասելի էր և առաջինն էր պատմության մեջ: «Ուղերձը Հայաստանում, Սփյուռքում , ինչպես նաև Թուրքիայի հայերի շրջանում  հակասական զգացմունքների և կարծիքների տեղիք տվեց»,- թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում գրում է Րաֆֆի Պետրոսյանը:  Վերջինիս կարծիքով՝ Էրդողանի ուղերձում շատ հեշտ է թերություններ գտնել, սակայն այդ ուղերձը կարելի է ճիշտ քայլ համարել, եթե հնարավոր լինի պետությունը մի նոր ուղու վրա դնել:

Պետրոսյանը ըմբռնումով է մոտենում՝ նշելով, որ ժխտողականության վրա հիմնված 100-ամյա դիրքորոշումը միանգամից հնարավոր չէ փոխել և ամեն մեծ ճանապարհորդություն փոքր քայլից է սկսվում:

Հոդվածագիրը Թուրքիային 8 կետանոց առաջարկ է ներկայացում, որ պետք է իրականցնել կարճ ժամկետում, եթե, իհարկե, Թուրքիան, իսկապես, ցանկանում է  առերեսվել պատմության հետ և ուղղել անցյալի սխալները:

Պետրոսյանի առաջարկած կետերը հետևյալն են.

  1. Առանց պայմանների բացել Հայաստանի հետ սահմանը և սահմանային անցակետն անվանել Հրանտ Դինքի պատվին:
  2. Օսմանայան քաղաքացի հայերի թոռներին քաղաքացիություն տալ:
  3. Պատմության գրքերը և դասագրքերը մաքրել հայերի հանդեպ ատելություն սերմանող արտահայտություններից, անհիմն և սուտ պատմական տվյալներից, 1915 թվականի իրողությունները ներկայացնել:
  4. Անատոլիայում  ավելի քան 2000 խոնարհված հայկական եկեղեցիները վերանորոգել, ապա նրանց իրական տիրոջը՝ հայոց պատրիարքությանը վերադարձնել:
  5. Հայ ժողովրդին 1915թ տառապանքները  և կորուստները մոռացության տալու համար Անին և Արարատ լեռը  Հայաստանի հետ փոխանակել նույն մակերեսով տարածքի հետ՝ որպես խորհրդանշական ներողության ժեստ:
  6. Բացել 33 գործ, որոնցում կընդգրկվեն 33 վիլայեթներից (նահանգներից) օսմանյան հայերի աքսորի տարեթվի, բնակչության քանակի, նրանց թողած ունեցվածքի և կենսական անհրաժեշտ  միջոցների մասին տվյալներ, փաստաթղթեր: Բացել Օսմանյան ժամանկներից մնացած սեփականության իրավունքներին վերաբերող փաստաթղթերը, որոնք ԶՈւ Գլխավոր շտաբը արգելել է բացել հանրության առաջ:
  7. Օսմանյան հայերի ժառանգներին պապերից մնացած ունեցվածքի փոխհատուցման համար  թույլ տալ Թուրքիայում դատական գործեր բացել:
  8. Օսմանյան հայերի տնտեսական կորուստների դիմաց որպես մասնակի փոխհատուցում Հայաստանին Սև ծովի Տրապիզոն կամ Ռիզե նավահանգիստներից օգտվելու համար ազատ տրանզիտային և մաքսային արտոնություններ տալ:

Պետրոսյանը հոդվածում նշում է, որ Էրդողանի ուղերձի անկեղծությունը պարզ կդառնա երիտթուրքերի առաջնորդներ Թաելաթի, Էնվերի և Ջամալի անունները կրող մի շարք պողոտաների, փողոցների , դպրոցների անվանափոխությամբ: Սակայն, ինչպես նկատում է հոդվածագիրը, իթթիհադականներին (երիտթուրքերին) հերոս ներկայացնող «խորքային պետության» մեջ ներգրավված անձինք ազատ են արձակվում բանտից:

Անկեղծություն ապացուցելու մեկ այլ միջոց է կառավարությանը կից թուրքական պատմագիտական ընկերության հակահայ գործունեության վերանայումը:
Ինչպես նաև Թուրքիայի վարչապետը պետք է արդեն հրաժարվի պատմության հանձնաժողով ստեղծելու մտքից, քանի որ արդեն պատմաբանները և՛ օսմանյան, և՛ օտարերկրյա արխիվների փաստաթղթերթով հաստատել են իրողությունը:
Ըստ Պետրոսյանի՝ կարևոր է, որ Էրդողանը 1915 թվականի զոհերին ոչ թե անվանի «մահացածներ», այլ «սպանվածներ», սակայն առավել կարևոր հարց է  հսկայածավալ թալանի ու կողոպուտի խնդիրի լուծումը: Այն միայն հնարավոր է թուրքական պետության կողմից առգրավված ունեցվածքները և հողերը իրական տերերին վերադարձնելու միջոցով: Այս համատեքստում հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահական նստավայրը պատկանում է Քասափյանների ընտանիքին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}