Տարածաշրջան08:29, 14 Մայիս 2014
Թուրքական մաֆիայի ներկայացուցիչը Դինքի սպանության մեջ մեղադրում է գյուլենականներին

Թուրքական հանցագործ աշխարհի հայտնի
ներկայացուցիչներից Քյուրշաթ Յըլմազը «Ագոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ
Հրանտ Դինքի սպանության մասին նոր բացահայտումներ է արել:
Յըլմազը Դինքի սպանության մեջ
մեղադրել է ամերիկաբնակ թուրք հայտնի կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի համայնքին՝ այն անվանելով ահաբեկչական
կազմակերպություն:
Թուրքական «Ահաբեր» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Յըլմազը դիմում է ներկայացրել Ստամբուլի դատախազություն գյուլենական համայնքի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:
Ըստ Յըլմազի՝ սպանությունը կազմակերպվել էր գյուլենական համայնքի անդամ Թուրքիայի անվատնգության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ գործի հետևում կանգնած է Ամերիկայի հայկական սփյուռքը: Յըլմազը նշել է
նաև, որ գյուլենականները իբրև թե 2004 թ. իրեն առաջարկել էին կատարել այդ սպանությունը:
Տեղեկացնենք, որ Քյուրշաթ Յըլմազը թուրքական մաֆիայի ներկայացուցիչ է, կապված է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ: Եղել է ուլքուջուական կազմակերպությունների ղեկավար: Այդ կառույցները համարվում են «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թևը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |