Տարածաշրջան06:52, 14 Մայիս 2014
Վթար` Թուրքիայի Սոմա ածխահանքում. կա 201 զոհ և 80 վիրավոր

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող մասնավոր մի ընկերության
ածխահանքում տեխնածին պայթյունի հետևանքով նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել: Ժամեր
անց հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների
նախարար Թաներ Յըլդըզը` հայտնելով ածխահանքում աշխատող 151 մարդու մահվան մասին:
Դեպքի վայրում գտնվելիս է եղել ընդհանուր առմամբ 787 հանքագործ:
Նրանցից 76-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այնուհետև
զոհերի և վիրավորների թիվն ավելացել է` հասնելով համապատասխանաբար 201-ի և 80-ի:
Վիրավորների թվում են նաև դեպքի վայրում անհրաժեշտ գործողություններ իրականացնող
փրկարարներ: Հրդեհված ածխահանքում փրկարարական աշխատանքներ է իրականցնում 430
մարդ: Նրանց ջանքերով հնարավոր է ածխահանքից դուրս բերել երկու տասնյակ
բանվորների: Նախնական տեղեկություններով` վթարված ածխահանքում արգելափակված է
մնացել ավելի քան 200 աշխատակից, որոնք վառվելու կամ ծխախեղդ լինելու վտանգի մեջ
են:
«Մտահոգություն ունենք, որ զոհերի թիվը կավելանա»,- ըստ թուրքական «Հաբերլեր» կայքի` լրագրողներին ասել է էներգետիկայի նախարարը:
Վերջին տվյալներով` փրկարարներին հաջողվել է աղետի վայրից դուրս բերել ևս 6 հանքագործի, ովքեր շտապ հոսպիտալացվել են: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |