Տարածաշրջան13:51, 15 Մայիս 2014
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել` լացը զսպելով (վիդեո)

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գտնվում
է Մանիսա նահանգի Սոմա շրջանում, որտեղ մայիսի 13-ին ածխհանքում խոշոր վթար էր տեղի ունեցել:
Սոմայում Գյուլը, արցունքները հազիվ զսպելով, ելույթ է ունեցել հավաքվածների առջև: Նա ներկաներին վստահեցրել է, որ այսուհետև ամեն ինչ անելու են, որպեսզի նման սարսափելի
դեպքեր չկրկնվեն:
«Մեր ցավը շատ մեծ է: Այն միայն այստեղ
գտնվողների ցավը չէ, վերածվել է ամբողջ թուրք ժողովրդի ցավի: Նախևառաջ այստեղ զոհված իմ եղբայների ընտանիքներին, մայրերին,
հայրերին, կանանց, երեխաներին և ամբողջ թուրք ազգին ցավակցում եմ»,- Գյուլի խոսքերը
մեջբերել է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ածխահանքում
գտնվողների դուրսբերման համար փրկարարական աշխատանքները շարունակվելու են առանց ընդմիջումների:
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աշխարհի տարբեր կողմերից ցավակցություն
և զորակցություն են հայտնում Թուրքիային:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխահանքում,
նախնական տեղեկությունների համաձայն էլեկտրական խոտանի հետևանքով բռնկվել էր հրդեհ և խոշոր վթար տեղի ունեցել: Հանքում այդ պահին գտնվելիս էեղել
787 աշխատակից:
Վթարի զոհերի թիվը այս պահի դրությամբ հասել է 282-ի:
Տեխնածին այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |