Տարածաշրջան13:26, 15 Մայիս 2014
Էրդողանի օգնականը ծեծի է ենթարկում գետնին ընկած ցուցարարին (լուսանկարներ)

Համացանցում լայնորեն տարածվող ներքոբերյալ լուսանկարները ցույց են տալիս, թե
ինչպես է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Յերքելը ոտքով
հարվածում գետնին ընկած մի ցուցարարի: Դեպքը տեղի է ունեցել ածխահանքի ողբերգական
վթարի վայրում` Սոմա շրջանում:
«Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «BBC»-ի թղթակիցը զանգահարել է Էրդողանի նշյալ խորհրդականին և փորձել պարզաբանումներ ստանալ: Յուսուֆ Յերքելը հաստատել է, որ համացանցում տարածված լուսանկարներում ինքն է պատկերված և հավելել, որ շուտով հանդես կգա մանրամասնությունները պարզաբանող հայտարարությամբ:
Թուրքական «Ռադիքալ» պարբերականը գրում է, որ Էրդողանի խորհրդականի` Սոմայի
ածխահանքում զոհված բանվորների մերձավորներին ծեծի ենթարկող անվայել պահվածքը
բարկացրել է հանրությանը: Թուրք պաշտոնյայի գործադրած բռնությանն արձագանքել է նաև
արևմտյան մամուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |