• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:25, 16 Մայիս 2014

Թուրքիայում զոհերի թիվը մեծ է, քանի որ ածխահանքում ապաստարաններ չեն եղել

Թուրքիայում զոհերի թիվը մեծ է, քանի որ ածխահանքում ապաստարաններ չեն եղել

Այն բանից հետո, երբ Թուրքիայի Սոմա ավանի ածխահանքում ողբերգական վթար տեղի ունեցավ, պարզվեց, որ այնտեղ չի եղել հանքարդյունաբերության կանոնակարգի պահանջներից բխող «ապաստարան-սենյակներ»: Սա հատուկ նախատեսված մի վայր է` պահեստավորված պարենամթերքով և դրսից թթվածին ստանալու անհրաժշետ սարքավորումներով, որտեղ վթարի ժամանակ կարող են պատսպարվել հանքափորները:

Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը հիշեցնում է, որ ածխահանքը շահագործող «Սոմա հոլդինգ»-ի նախագահ Ալփ Գյուրքանը դեռևս 2013-ի ապրիլի 29-ին «Դունյա» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ածխահանքն ունի վթարի դեպքում նախատեսված ապաստարան-սենյակներ, որտեղ ավելի քան 500 հանքափոր կարող են 20 օր դիմանալ` ունենալով սննդի, ջրի, թթվածնի անհրաժեշտ պաշար:

Սակայն վթարը տեղի ունեցավ ու պարզվեց, որ նման «սենյակ-ապաստարաններ» չեն եղել: Արդեն պաշտոնապես հաստատվել է 284 զոհի մասին տեղեկությունը:

«40 հոգու համար նախատեսված նման մի ապաստարան-սենյակի ինքնարժեքը 250.000 դոլար է կազմում: Այլ կերպ ասած, եթե 5 մլն դոլար ծախսեին ու կառուցեին 20 ապաստարան, ապա Սոմայի հանքափորները փրկված կլինեին»,- դիտարկում է արել օրաթերթը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}