Տարածաշրջան07:33, 16 Մայիս 2014
Թուրքիայում հանքավթարի զոհերի թիվը հասել է 284-ի
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդզը լրագրողների
հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես տեղեկացրել է, որ Սոմայի ածխահանքի վթարից
զոհված հանքագործների թիվը հասել է 284-ի: Զոհերի մեծ մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից։
Փրկարարական աշխատանքներն աղետի վայրում շարունակվում են: Դժբախտաբար զոհերի թիվն աճելու միտում ունի, որովհետև 150-200 ածխահատ հանքագործ դեռ արգելափակված են մնում փլուզված հանքահորում: Փրկարարները թթվածին են ներմղում հանք, որպեսզի փրկեն ողջ մնացածներին։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ստամբուլից 250 կմ դեպի հարավ գտնվող Սոմա ավանի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում: Վթարի պահին հանքահորերում աշխատելիս է եղել է 787 մարդ: Եռօրյա սուգ հայտարարված Թուրքիային ցավակցության ու մխիթարանքի ուղերձներ են հղվել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում և` Հայաստանի Հանրապետությունից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |