• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:18, 17 Մայիս 2014

Թուրքիայում բողոքի ցույցեր են. ածխահանքի զոհերի թիվը հասավ 298-ի

Թուրքիայում բողոքի ցույցեր են. ածխահանքի զոհերի թիվը հասավ 298-ի

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը լրագրողների հետ հանդիպմանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Մանիսա նահանգի Սոմա ավանի ածխահանքում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարի զոհերի թիվը հասել է 298-ի: Նախօրեին 1600-1800մ խորության հանքահորերից դուրս է բերվել 6 զոհի դի: Նշվում է, որ նրանց մեծ մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից:

Աղետի գոտում` Սոմայում, 1000-ավոր քաղաքացիներ դիմել են զանգվածային բողոքի միջոցառումների: Թուրքական «Թարաֆ» պարբերականի տեղեկացնում է, որ ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են օգտագործել: Կա չորս վիրավոր, այդ թվում 1 լրագրող: Ցուցարարների դժգոհությունն ու զայրույթն ուղղված է իշխանությունների ու վթարված ածխահանքը շահագործող «Սոմա Հոլդինգ»-ի դեմ, քանի որ վերջիններս օրինապես չեն ապահովել հանքարդյունաբերության պահանջներից բխող անվատնգության նորմերը:

Ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և վանկարկել հակակառավարակն լոզունգներ` «Իշխանությունները ժողովրդին պատասխան են տալու», «Կառավարությունը պետք է հրաժարական տա», «Սոմա, տեր կանգնիր քո նահատակներին» և այլն:

Բողոքի զանգվածային ցույցեր տեղի են ունենում ոչ միայն Սոմայում, այլ նաև Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում, ինչպես օրինակ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում: Այստեղ ևս ոստիկանական ուժերը ընդհարվել են ցուցարարների հետ և ուժ գործադրելով փորձել ցրել նրանց:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}