Տարածաշրջան09:54, 17 Մայիս 2014
Թուրքիայում ոստիկանները բռնի ուժով փորձել են ձերբակալել 10-ամյա ցուցարարի
Թուրքիայում հանրային բողոքի մեծ ալիք է բարձրացել այն պատճառով, որ գիշերը
Իզմիր քաղաքում ցուցարարներին ցրելու ուժային գործողությունների ժամանակ
ոստիկանները բռնությամբ փորձել են ձերբակալել 10-ամյա մի տղայի: Քաղաքացիների
ցուցաբերած կոշտ արձագանքից հետո միայն ոստիկանները ստիպված են եղել բաց թողել
սարսափահար եղած պատանուն:
Ըստ «Սի էն էն թուրք» լրատվական ծառայության` Իզմիրի ցույցը ցրելու ընթացքում ջրցան մեքենաներ օգտագործած ոստիկանական ուժերը բերման են ենթարկել ավելի քան 4 տասնյակ քաղաքացիների:
Նշենք որ Սոա ածխահանքի վթարի ու 100-ավոր զոհերի պատճառով բողոքի ցույցերը
տեղի են ունեցել ոչ միայն Իզմիրում, այլ Թուրքիայի ուրիշ քաղաքներում ևս:
Քաղաքացիների դժգոհությունն ավելի է խորանում թուրք ոստիկանների բռնի
գործողությունների պատճառով:

Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |