Քաղաքական09:53, 19 Մայիս 2014
Գերմանիայի թուրքերը կբոյկոտեն Էրդողանի այցը Քյոլն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մայիսի 24-ին Գերմանիա կատարելիք
այցը առաջացրել է այնտեղի թուրքական կազմակերպությունների զայրույթը: Էրդողանը Քյոլնում մասնակցելու է Եվրոպայի թուրք
դեմոկրատների միության հիմնման 10-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` նույն օրը մի շարք թուրքական
հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա կանցկացնեն` ընդդեմ վարչապետի: Ակցիայի մասնակիցների թիվը
կկազմի մոտ 10 հազար հոգի: Բողոքի պատճառն այն է, որ Սոմայի աղետի հետևանքները դեռ
չվերացված` վարչապետը շարունակում է իրականացնել իր նախընտրական քարոզազարշավը:
Քյոլնի քաղաքապետ
Ժյուրգեն Ռոթերսը ևս քննադատելով Էրդողանի այցը ասել է. «Տեղի է ունեցել սարսափելի
մի վթար, որը խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր: Պատասխանատու քաղաքական գործիչը
այս պայմաններում արտերկրում քարոզարաշավ իրականացնելուց ավելի կարևոր գործեր պետք
է ունենա»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ած խահանքում մայիսի 13-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհվել է մոտ
300 հանքագործ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |