Տարածաշրջան07:50, 22 Մայիս 2014
Օսման Բայդեմիր. «Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցնեն 2 փուլով»

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, գտնվելով ԱՄՆ-ում, մի շարք հանիպումներ է ունեցել, այդ թվում Նյու Ջերսիում հանդիպել
է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բայդեմիրը Ամերկայի
ձայն ռադիոկայանին հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Թուրքիայում կայանալիք նախագահական
ընտրություններին և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ծրագրերին: Բայդեմիրը
կարծում է, որ քրդական հարցում նախագահի թեկնածուների
դիրքորոշումը կլինի քուրդ ընտրողների ուշադրության կենտրոնում: Նա միաժամանակ ընդգծել է, որ ինքն արտոնություն չունի
խոսել քրդերի և քրդական կուսակցության անունից:
Նախկին քաղաքապետը հավատում է, որ նախագահական ընտրությունները
կանցնեն 2 փուլով, իսկ ԽԺԿ և ԺԴԿ-ն («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»)
ընտրություններից առաջ հանդես կգան միասնական թեկնածուով, ով կդառնա մրցապայքարի գլխավոր
դերակատարներից մեկը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |