Տարածաշրջան08:24, 23 Մայիս 2014
Ստամբուլում բախումները շարունակվում են. վիրավորվել է 9 մարդ

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Օքմեյդան կոչվող հրապարակում շարունակվում
են բողոքի ցույցերը և բախումները ցուցարարների ու ոստիկանության միջև:
Ցուցարարներն այս անգամ հավաքվել էին նախօրեին նույն հրապարակվում
սպանված Ուղուր Քուրթի հիշատակը ոգեկոչելու:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են
նետել, իսկ ոստիկաններրը կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Բախումների ընթացքում վիրավորվել է 9 մարդ: Ըստ Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական
գործակալության՝ ցուցարարները ոստիկանների
ուղղությամբ պայթուցիկ նույթ են նետել, որի պայթյունից էլ 9 հոգի վիրավորվել է: Նրանցից 7-ը ոստիկաններ
են:
Նշվում է, որ վիրավորներից Աքան Յուջելի վիճակը ծանր
է գնահատվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |